Ի տարբերություն Ադրբեջանի ու Վրաստանի ղեկավարների, Հայաստանի վարչապետը չի մասնակցի Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում Հարավային Կովկասին վերաբերող պանելային քննարկմանը


18:42 , 17 փետրվար, 2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի  Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում Հարավային Կովկասին վերաբերող պանելային քննարկմանը:

Հրապարակված օրակարգում պանելային քննարկումների բաժնում երևում է, որ «Շարժել լեռնե՞ր. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» վերտառությամբ պանելային քննարկմանը մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը: