Թուրքիայի առողջապահության նախարարի ժամանակ դրսում դրված վառարանը պայթել է (Video)


20:33 , 16 փետրվար, 2023

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի Հաթայ նահանգում՝ երկրի առողջապահության նախարարության ղեկավարից ոչ հեռու, պայթյուն է որոտացել։ Ֆահրեթին Կոջան հրաշքով ողջ է մնացել, հայտնում է տեղական Ahaber հեռուստաալիքը։

Քաղաքական գործիչն այցելել էր տուժածներին երկրաշարժի գոտում գտնվող դաշտային հիվանդանոցում և զրուցել բժիշկների հետ։ Այդ պահին պայթյուն է տեղի ունեցել, բոց է բռնկվել։ Լրագրողների տեղեկություններով՝ պայթել է փողոցում դրված տաքացուցիչներից մեկը։ Հայտնի է, որ թուրք նախարարը չի տուժել, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։