Գագոն հերթական անգամ բլթցրել է, որ պագոններին թքողների թիվը նվազի. չի ստացվել


15:20 , 16 փետրվար, 2023
«Մենք չենք ասում, որ մենք բարեկամական հարաբերություններ ենք ստեղծելու Թուրքիայի հետ: Մենք ուղղակի Թուրքիայի հետ պետք է հաշտվենք, Թուրքիան պետք ա վերջապես իրա կատարածի համար պատասխան տա, որ մենք խոսում ենք Եղեռնի մասին, մենք խոսում ենք 44-օրյա պատերազմի մասին»,-հայտարարել է Մելքոնյան Գագոն՝ հավելելով,որ եթե Հայաստանը Թուրքիային օգնություն ցույց չտար, աշխարհը մեզ կմեղադրեր ու կկարծեր, որ նպատակ չունենք հաշտվելու:

Մելքոնյան Գագոն, իհարկե, երբեք աչքի չի ընկել պայծառ մտքերով, բայց այն, ինչ նա ասում է հիմա, ուղղակի կատարյալ նոնսենս է: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Նիկոլի գրպանային գեներալը, որ մի եֆրեյտորի արժեք էլ չունի, պատկերացնում Թուրքիային պատասխանատվության ենթարկելու պրոցեսն այն դեպքում, երբ երկրի գլխին է ՔՊ-ական ժեխը: Այսինքն՝ Հայաստանի շահերի ու սուբյեկտայնության հաշվին տեղի ունենալիք սահմանի բացումից հետո՞ է Հայաստանը Վանն ու Կարսը պահանջելու, հատկապես ի՞նչ տեսք է ունենալու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու գործընթացն այն դեպքում, երբ Հայաստանը դրվելու է լիարժեք կախվածության մեջ Անկարայայից՝ վերածվելով ոտնատակի փալասի: Թուրքիայի՝ Հայաստանին տիրելու ցանկության ողջ իմասը հենց Հայկական հարցի թաղումն է. թուրքերն ուզում են հասցնեն այն կետին, որ թրքահպատակ Նիկոլը կամ նրա քաղաքական ժառանգորդը հայտարարի, որ 1915-ին հայերն են կորոտերլ թուրքերին, բայց ոչ երբեք հակառակը:Թուրքերը ցանկանում են հասնել նրան, որ Հայաստանը սեփական բերանով իրականությունը խեղաթյուրի ու նույն Արցախն ասենք կովկասյան մուսուլմանների հայրենիք հռչակի, հայերիս էլ՝ ագրեսոր՝ ենթական միջազգային տրիբունալի:

Գագոն, իհարկե, այս ամենը լավ գիտի, տեղյակ է, որ Թուրքիայի պատասխանավության թեման Նիկոլը դեռ 2018-ին է թաղել, իրեն ու իր նմաններին էլ բանի տեր է սարքել, որ իր այդ սարսափելի ոճրագործության համար միայնակ պատասխանատվություն չկրի: Գագոն ուղղակի հերթական անգամ բլթցրել է, որ պագոններին թքողների թվաքանակը ինչ-որ կերպ նվազեցնի:

Հակառակն է ստացվել…