Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 36 հազարը


12:21 , 16 փետրվար, 2023

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36 187-ի:

Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

AFAD-ի փոխանցմամբ երկրաշարժերի հետևանքով վիրավորների թիվը 108 հազար 68 է, իսկ երկրաշարժի գոտուց այլ նահանգներ տարհանվածների թիվը՝ 216 հազար 347: