Ռուսական ինքնաթիռները մտել են Ալյասկայի հակաօդային պաշտպանության գոտի
13:52 , 15 փետրվար, 2023
Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության հրամանատարությունը (NORAD) հայտնաբերել, հետևել և «որսացել» է Ալյասկայի ՀՕՊ նույնականացման գոտի ներխուժած չորս ռուսական ինքնաթիռ: Այս մասին հայտնել է NORAD-ի մամուլի ծառայությունը։
«NORAD-ը հայտնաբերել, հետևել, և «որսացել է» չորս ինքնաթիռ, որոնք փետրվարի 13-ին մտել են և գտնվել Ալյասկայի ՀՕՊ նույնականացման գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ ռուսական ինքնաթիռները չեն խախտել ԱՄՆ-ի կամ Կանադայի օդային տարածքը։
Հրամանատարությունը հավելել է, որ ռուսական ինքնաթիռները հաճախ են մտնում Ալյասկայի հակաօդային պաշտպանության գոտի և չեն համարվում սպառնալիք կամ սադրանք։