Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման տրամադրվածությունը


22:55 , 14 փետրվար, 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում։

Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Պուտինն ու Ալիևը նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։

Այդ համատեքստում վերահաստատվել է տրամադրվածությունը՝ անվերապահ կատարելու ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի միջև համապատասխան պայմանավորվածություններ ողջ համալիրը։