Նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից ՊՆ զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ


20:17 , 14 փետրվար, 2023

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: