Վթար՝ Զոդի կամրջի մոտակայքում, կան տուժածներ


22:57 , 13 փետրվար, 2023

Փետրվարի 13-ին, ժամը 20։09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։