Բաթումի ծովափին ականի պայթյուն է տեղի ունեցել (Video)


20:13 , 13 փետրվար, 2023

Սև ծովի ափամերձ հատվածում պայթյուն է որոտացել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Rustavi 2 հեռուստաալիքին հղումով, միջադեպը տեղի է ունեցել վրացական Բաթում քաղաքի ծովափին։

Ենթադրվում է, որ պայթյունի պատճառը ծովային ականն է եղել, որն ափին են մոտեցրել ալիքները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել է ափից մոտ 25 մետր հեռավորության վրա։

Դեպքի վայրում այժմ աշխատում են իրավապահները։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։