«Մարդասեր» Արթուրը


16:20 , 13 փետրվար, 2023
Հարցին՝ արդյոք ՀՀ-ից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությունը կարո՞ղ է նպաստել Լաչինի միջանցքի բացմանը, ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը խուսափել է պատասխանել՝ ասելով. «Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական քայլ է արել, մենք որևէ ռազմաքաղաքական վերլուծություններ չենք անում ավերիչ երկրաշարժի հիմքով։ Ես չեմ ուզում, որ մենք սկսենք հիմա էս մարդկային մեծ աղետի հողի վրա ռազմաքաղաքական վերլուծություններ անել։ Սա, կարծում եմ, կրկին, մեր կողմից մարդասիրական չի կարող դիտվել»:

Արթուրը տվյալ դեպքում դրսևորել է ոչ թե ծայրաստիճան մարդասիրություն, այլ՝ թրքասիրություն, քանի որ նրա համար, ինչպես պարզվում է, Լաչինի միջանցքում ստեղծված վիճակի պատճառով սովամահ լինող արցախցիները առհասարակ թեմա չեն ու չեն էլ կարող լինել, քանզի, բա չեք ասի, Թուրքիայում երկրաշարժ է եղել:

Իսկ հետաքրքիր է՝ Անկարայում Լաչինի միջանցքի փակման ու դրա հետևանքով ստեղծված վիճակի վերաբերյալ աշխարհաքաղաքական հաշվարկներ արվո՞ւմ են, վերլուծո՞ւմ են՝ ինչ հետևանքների կարող է հանգեցնել ստեղծված իրավիճակն Անդկովկասում, ինչ օգուտներ կամ վնասներ է թուրք-ադրբեջանական տանդեմը քաղում, ինչպես են «պղտոր ջրում ձուկ որսում»:

Իսկ թե ինչով է պայմանավորված Արթուրի ծայրաստիճան նրբանկատությունը, պարզից էլ պարզ է. Նիկոլը հրամայել է, որ որևիցե ՔՊ-ական ավել-պակաս հանկարծ չխոսի, թարս բաներ Թուրքիայի հասցեին չասի, Էրդողանի ու Իլհամի քեֆին չկպչի, թե չէ կփոշմանի: