Կոմիտաս 5-ը մնաց անպաշտպան


21:49 , 4 սեպտեմբեր, 2013

Կոմիտաս 5-ը մնաց անպաշտպան (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Այսօր Կոմիտաս 5 հասցեում կրկին սկսվել են շինարական աշխատանքները: Սպասվածին հակառակ՝ տեղում ոստիկաններն ավելի շատ էին, քան ակտիվիստներն ու բնակիչները: 

Մինչդեռ ընթանում էր շինարարույթունը, «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը բնակիչների հետ որոշում էր անցկացնել մանկական նկարների ցուցահանդես՝ «Մի փակեք մեր արևը» խորագրով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենք պատրաստվում են երեխաների նկարած նկարները փակցնել մոտակա շենքերի պատուհաններին, որպեսզի նախ դրանք չհեռացնեն տարածքից, հետո էլ լավ տեսանելի լինի բոլորին:

Շենքի բնակիչներն այս պահին անորոշ վիճակում են, չգիտեն՝ ում դիմել և ինչպես կասեցնել շինարարությունը: 

Մանրամասները դիտեք տեսանյութում: