Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22 327-ի


23:00 , 11 փետրվար, 2023
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 22 հազարը, իսկ վիրավորներինը՝ 80 հազարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը 22 327 է, վիրավորվել է 80 278 մարդ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քոջան։