14:23 , 11 փետրվար, 2023Սյամոն աչքը տնկել է Ռուբեն Վարդանյանի աթոռի՞ն
Սյամոյի մամուլի ծառայությունից շտապել են հերքել այս օրերին ակտիվորեն շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ «Իժոն» աչքը տնկել է Ռուբեն Վարդանյանի աթոռին: Հայտարարելով, որ ռազմավարական պլանավորման տեսանկյունից ԱՀ Սահմանադրության փոփոխությունն այլընտրանք չունի՝ նմանօրինակ լուրերը Սյամոյի մամուլի ծառայությունը որպես քաղաքական թզուկների խմբակի վախերի արգասիք է որակել՝ հավաստիացնելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ շեֆը խնդիրներ չունի:
Սյամոն մի տեսակ ընդհատակ է անցել՝ ակնհայտորեն սպասելով իր ժամին, իսկ այն, որ նա չափազանց ամբիցիոզ մեկն է, հայտնի է բոլորին: Նկատենք, որ Սյամոն հնարավորինս աշխատում է ձեռնպահ մնալ Ռուբեն Վարդնյանի հասցեին գնահատականներ հնչենցելուց և իրեն ուղղված նմանատիպ հարցերին սովորաբար տալիս է «դիվանագիտական» պատասխաններ, թե պետք է դեռ ժամանակ տալ Վարդանանին, տեսնել նրա աշխատանքն ու հետո միայն գնահատել և այլն:
Հիմա, փաստորեն, դատելով «Իժոյի» ռեակցիայից՝ համապատասխան տեղեկությունները խփում են նրա պլաններին՝ գուցե ժամանակից շուտ բացահայտելով Սյամոյի սրտի գաղտնի ցանկությունները: Դժվար չէ հասկանալ, որ նրա համար Վարդանյանի հեղինակության աճը քաղաքական խոչընդոտ է, կարիերային խփող մի բան, քանի որ եթե վարդանյանը հաջողի իր առաքելությունում, ապա Սյամոյի համար վերևներում դժվար թե տեղ մնա, բացի այդ՝ ընդդիմադիր Սյամոն քննադատելու բան չի ունենա՝ նույնիսկ տապալելով ընդդիմադիրի իր առաքելությունը:
Սյամոյի ու Նիկոլի շահերը Ռուբեն Վարդանյանի հարցում գրեթե նույնական են. երկուս էլ, մեղմ ասած, քաղցր աչքով չեն նայում նրան՝ Վարդանյանի անձի մեջ տեսնելով մրցակցի, այլ ոչ թե ազդեցիկ հայի, որը փորձում է լուծում գտնել խնդիրներին: 44-օրյա պատերազմում Աննայի փեշի հետևից ֆրֆռացող Սյամոն, որ Աննա-Նիկոլ զույգի ուղիղ հանցակիցն է, չի համակերպվում այն երկրորդական դերի հետ, որը նրան բաժին է հասել Արցախում, ուստի ակնհայտ է, որ Վարդանյանի տապալման հարցում ամենաշատ շահագրգիռ կողմը հենց ինքն է, քանի որ այդ տապալումը ոչ միայն կթեթևացնի Նիկոլի հոգսը, այլև շանս կտա Սյամոյին՝ երազանքները կյանքի կոչելու: