Հայաստանը ձգտում է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը տարածաշրջանում կայունության համար. ՀՀ նախագահ


13:16 , 11 փետրվար, 2023

ՀՀ Վահագն Խաչատուրյանը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է կատարել՝ շնորհավորելով Թեհրանին՝ իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ․
 
«Հայաստանը ձգտում է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը տարածաշրջանում կայունության համար։ 

Այս համագործակցությունը երկու ժողովուրդների օգտին է։

Իրանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը մաղթում ենք խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»։