Հայ փրկարարները շարունակում են աշխատանքները երկրաշարժից տուժած տարածքներում (Photo)


19:02 , 10 փետրվար, 2023

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։

May be an image of 4 people

May be an image of 9 people, people standing and outdoors

May be an image of 10 people, people standing and outdoors

May be an image of 3 people, people standing and outdoors