16:01 , 10 փետրվար, 2023
Ո՞վ պետականությունից ու արտաքին քաղաքականությունից խոսի,ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն։
Պոպուլիստ նիկոլականները հանկարծ որոշել են կոռեկտության ու կառուցողական արտաքին քաղաքականուլյան դասեր տալ։
Նոր պատերազմ,նոր տարածքներ։
Ի՞նչ պետք է ,դա էլ կբանակցեմ։
Երբ ուզեմ Սերժ Սարգսյանի կետին կվերադառնամ։
Արցախը Հայաստան է եւ վերջ։
Բանակցությունը սկսում եմ իմ զրոյական կետից։
Իրանը ավտորիտար պետություն է։
Ադրբեջանը կառուցողական է։
Մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է։
Ի՞նչ էլ լինի մենք մեզ պարտված չպետք է համարենք։
Թուրքիան 100 տարի հետո եկել է Կովկաս հայերին ցեղասպանելու։
Մենք պրոռուսական իշխանություն ենք։
Ռուսաստանը միջանցք է պահանջում։
Սպասիբո,Լադիմիր Լադիմիրովիչ։
Այս իրարամերժ հայտարարություններն արել են Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները։
Ու հիմա սրանք եկել են արտաքին քաղաքականությունից ու առհասարակ քաղաքականությունից են խոսում։
Հ.Գ. Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։