Կոմիտաս 5-ի շինարարությունը վերսկսվել է՝ շինարարները հասցրել են փորել ենթակայանի տակ. բնակիչ


19:54 , 4 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Կոմիտաս 5 հասցեի շինարարությունն այսօր վերսկսվել է, և չնայած բնակիչների հսկողությանը՝ շինարարները հասցրել են ենթակայանի տակ փորել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Կոմիտաս 5 հասցեի բնակիչ Աննա Պողոսյանը:

 «Առավոտյան մենք տանից դուրս եկանք՝ տեսնելու, թե արդյոք օրը խաղա՞ղ է լինելու, թե ոչ: Տեսանք, որ բերեցին էքսկավատորով փորող բանվորներին, ինչ-որ մի պահ նրանք չէին աշխատում, քանի որ բոլորս հավաքված էինք: Բնակիչներից ոմանք գործի էին շտապում, մյուսները երեխաներին դպրոց էին տանելու: Սպասեցին, երբ որ տեսան երկու-երեք մեծահասակ կին է մնացել, սկսեցին աշխատել»,-ասաց նա:

 Աննա Պողոսյանը տեղեկացրեց, որ մի խումբ ոստիկաններն են ժամանել բակ և հսկում են տարածքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ