Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել


11:41 , 10 փետրվար, 2023

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ուկրաինայի թվային զարգացման նախարարության առցանց քարտեզի տվյալներին հղումով։

Օդային տագնապի ազդանշանն առաջինը լսվել է Կիևում ժամը 8։27-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 10։27)։ Մի քանի րոպեում այն հնչել է հանրապետության ամբողջ տարածքում։