21:21 , 4 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Միլան»-ի նորեկ Կական կվերադառնա Մադրիդ, որ հրաժեշտ տա «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, հայտնում է Marca-ն:
Բրազիլացի կիսապաշտպանը որոշել է անձամբ շնորհակալություն հայտնել Պերեսին` իր տրանսֆերում ունեցած մեծ դերակատարման համար:
Կական պաշտոնապես «Միլան»-ի խաղացող դարձավ սեպտեմբերի 2-ին: Ըստ ԶԼՄ-ների` այս տեղափոխության համար Կական համաձայնվել է կրկնակի քիչ աշխատավարձ ստանալ:
Հիշեցնենք, որ 2003-09 թթ. Կիսապաշտպանն արդեն իսկ խաղացել է «Միլան»-ի կազմում` անցկացնելով 271 հանդիպում ու խփելով 96 գոլ: