Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 17 000-ից


23:10 , 9 փետրվար, 2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 17 000-ը, վիրավորներինը՝ 70 000-ը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

«Տեղական ժամանակով 20.50-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը կազմել է 17134 մարդ, վիրավորներինը՝ 70347 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։