19:29 , 4 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կհիմնադրվի կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ: Որոշումը կընդունվի սեպտեմբերի 5-ի նիստին: Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման hիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:
Իր առջև դրված նպատակն իրագործելու համար հիմնադրամը կառավարում է ֆոնդի միջոցները և միջնորդություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ օրենքով սահմանված երաշխիքային վճարները չվճարած կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստուգումներ անցկացնելու համար, հավաքագրում է օրենքով սահմանված երաշխիքային վճարները, կազմակերպում է հատուցման գործընթացը և իրականացնում է օրենքով երաշխիքային ֆոնդի համար սահմանված այլ գործառույթներ:
Հիմնադրամի գույքի սկզբնական արժեքը սույն կանոնադրությունը հաստատելու պահին կազմում է 100 հազար դրամ է: