Գռզոյի բիզնես առաջարկը՝ Նիկոլին
15:15 , 9 փետրվար, 2023
Խորապես ազդված Թուքիայում տեղի ունեցած երկրաշարժից՝ Գռզոն ԱԺ-ում հարց է բարձրացրել, թե արդյոք Կառավարությունը չի՞ նախատեսում հին՝ ԽՍՀՄ տարիներին կառուցված բարձրահարկ շենքերի փոխարեն 10 տարվա ընթացքում նորերը կառուցելու վերաբերյալ ծրագիր մշակել՝ հաշվի առնելով երկրաշաժի վտանգը: Ընդ որում՝ Գզռոյին հետաքրքրել է կոնկրետ այն հարցը, թե արդյոք կա՞ այնպիսի կազմակերպություն, որն իր վրա կվերցնի նոր՝ համապատասխան ստանդարտներին համապատսխանող շենքերի կառուցման պատասխանատվությունը, թե՞ ոչ:
Դժվար չէ կռահել, թե հատկապես ինչն է գրգռել Գռզոյի այսօրինակ հետաքրքրասիրությունը կամ ստիպել նրան անհանգսանալ հայաստանյան, երևանյան շենք-շինությունների վիճակով. հանդիսանալով «նոր Հայաստանի» թիվ մեկ օլիգարխը՝ Գռզոն այժմ փորձում է հոտոտել ու տեսնել՝ արդյոք կարո՞ղ է ընդլայնել սեփական բիզնեսն ու հիմա էլ շինարարության կառուցապատման ոլորտն ամբողջությամբ իրենով անել՝ հետևելով ասենք նույն Էրդողանի օրինակին, որին պատկանում է Թուրքիայի նորակառույց շենքերի վաճառքից գոյացող կապիտալի մեծագույն մասը. կոնկրետ փեսան ու նրան մոտ կանգնած շրջանակներն ակտիվորեն հենց այդ գործից են Թուրքիայում փող քամում նաև:
Գռզոն էլ Նիկոլի «փեսան» է, որ այնքան շատ փող ունի, որ չգիտի՝ որտեղ էդ փողը դնի, որ առավելագույն շահույթ ստանա, ուստի երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածությունները նրան թվացել են՝ գայթակղիչ առիթ՝ թեման վերևների ականջը գցելու: Այսինքն՝ Գռզոն ծրագրում է քանդել մարդկանց տները, շենքերը, բնակչության մի ահռելի մասին թողնել անտուն ու դրա հաշվին ահավոր շատ փող բռնել՝ դառնալով հայոց պատմության ամենաակնառու «շինարարը»:
Գռզոյի առաջակը պետք է որ գայթակղիչ թվա Նիկոլին: Հիմա մնում է ուղղակի հետևել նրա հնարավոր ռեակցիային՝ հասկանալու՝ գլխներիս է՛լ ինչ փորձանք են սրանք բերելու: