Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


15:51 , 9 փետրվար, 2023

Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Այս մասին տեղեկանում ենք Մեքսիկայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։