«Մարդասպան» կարտոֆիլը


19:16 , 4 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Թաթարստանում մի ողջ ընտանիք մահացել է փտած կարտոֆիլի արտազատած թունավոր գազից. գրում է Vesti.ru-ն` հղում կատարելով ՌԴ հետաքննական ծառայությանը:

Ընտանիքի անդամների մարմինները հայտնաբերվել են տան նկուղում, որտեղ, ինչպես ցույց է տվել նախնական քննությունը, չեն գործել օդափոխման համակարգերը:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործը ընթացքի մեջ է: