Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Չարլզ III-ի հետ


22:12 , 8 փետրվար, 2023

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում առաջին անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը։

«Վլադիմիր Զելենսկին այժմ Բուքինգհեմյան պալատում թագավորի մոտ ունկնդրության է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի միապետն առաջին անգամ են հանդիպել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Զելենսկու այցի մասին հայտնի չէր մինչև նրա Լոնդոն ժամանելը։