Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են ադրբեջանական մամուլի՝ ՀՀ-ի և Իրանի կողմից հարձակման նախապատրաստման մասին լուրը


20:13 , 8 փետրվար, 2023

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։

«Դա բացարձակ սուտ է և չի համապտասխանում իրականությանը,- այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Պն մամուլի քարտուղարը և ՀՀ ԱԱԾ տնօրենի խորհրդականը: