ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել՝ որն է իրենց պատկերացամբ ՀՀ տարածքը. եթե որևէ առաքելություն չգիտի՝ որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու` օկուպացված է այն, թե ոչ․ Փաշինյան


18:56 , 8 փետրվար, 2023

Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ինչպե՞ս է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է:

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Այսինքն մեզ ասել իրենց պատկերացումը, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք այս հարցի պատասխանը չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը իրականություն է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: