Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԱԺ–ն քվեարկեց


16:15 , 8 փետրվար, 2023
ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից։

Քվեարկությանը մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

107 պատգամավորից քվերակությանը մասնակցեցին 68–ը։ Նրանք միաձայն կողմ քվերակեցին անձեռնմխելիությունից զրկելուն։