Եթե տեսանելի ապագայում անդոնները քաղաքականապես չլիկվիդացվեն, մեզ կործանում է սպասվում


16:11 , 8 փետրվար, 2023
Պատասխանելով Պապիկյան Սուրիկի հրաժարականի վերաբերյալ հարցին՝ Անդոնը լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Սուրիկի հրաժարականի հարց չի կարող լինել: «Նախարարարը ոչ մի բաց հարց չի թողել, ի՞նչ հրաժարական: Ասենք հրաժարականներով գնացինք, ո՞ւր ենք գնում…»,-մասնավորապես՝ նման հռետորական հարց է բարձրացրել սրիկա ծերուկը:

Անդոնը չափազանց կարևոր հարցադրում է արել, որի պատասխանը ոչ մի կերպ չի կարող բխել նրա քաղաքական շահերից: Խնդիրն այն է, որ որպեսզի Հայաստանն անդունդի հատակին չհասնի, վաղուց անհրաժեշտ է ոչ միայն Պապիկյան Սուրիկի հրաժարականը, որով բանակը կարող է շանս ստանալ, այլև՝ անխտիր բոլոր ՔՊ-ականների, Կառավարության ու Նիկոլի: Կարելի է սկսել Պապիկյան Սուրիկի «հացին վայիս դառնալուց» ու հասնել անդոններին, հետո՝ ասենք գռզոներին, իսկ վերջում էլ՝ Նիկոլին: Չնայած ավելի նպատակահարմար կարող է լինել հենց սկզբից Նիկոլի վերջը տալը ու հետո միայն Անդոնի ու Սուրիկի «յախից կպնելը»…

Ոչ մի հարցի Սուրիկը ցայսօր չի պատասխանել՝ ոչ միայն կապված Ազատի ողբերգական իրադարձության հետ, այլև՝ առհասարակ բանակում տիրող անտերունչ վիճակի: Օրինակ՝ մեկը կասի՞, թե ինչո՞վ է պայմանավորված դիրքերից փորձառու մարտիկներին իջեցնելն ու նրանց անփորձ զինվորներով փոխարինելը: Կամ ինչո՞ւ պետք է սահման պահող տղերքն այսօր ստանան գրոշներ՝ բողոքելով, որ պետությունն իրենց բանի տեղ չի դնում, չի արժևորում, ռադ է անում…

Եթե տեսանելի ապագայում անդոնները հայաստանյան քաղաքական դաշտից չլիկվիդացվեն, մեզ կործանում է սպասվում: