Մարաշի երկրաշարժը կանխատեսած թուրք սեյսմոլոգը հայտնել է հաջորդ երկրաշարժի վայրն ու ուժգնությունը


13:43 , 8 փետրվար, 2023

ArmLur.am-ը գրում է․

Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժը ամիսներ առաջ կանխատեսած թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը հայտնել է հաջորդ հավանական երկրաշարժի վայրը։

Թուրքական Haberturk–ի եթերում, նաջի Գյորուրը նշել է, թե հաջորդ երկրաշարժը կլինի Երզնկայից Բինգյոլ ընկած հատվածում, որտեղ երկրակեղեւը վերջին անգամ խախտվել է 1790–ականներին։

Նա շեշտել է, թե մոտ ժամանակներում սպասվող երկրաշարժի ուժգնությունը կկազմի 7.4 մագնիտուդ։