Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի


12:13 , 8 փետրվար, 2023

Թուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6000-ը, ավելի քան 37000 մարդ է վիրավորվե։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը հղումով։

«Այս պահի դրությամբ զոհվել է 6234 մարդ, տուժել է 37011 քաղաքացի»,- ասված է վարչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը մեծ ավերածություններ է արել ոչ միայն Թուրքիայում, այլ նաև հարևան Սիրիայում: