Սևանի թերակղզում ճոպանուղի կկառուցվի


18:16 , 4 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Ախթամար» ՓԲԸ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները կերկարաձգվեն: Որոշումը կընդունվի կառավարության սեպտեմբերի 5-ի նիստին:

2009 թվականին Սևանա լճի ափին հանգստի գոտի ստեղծելու համար ընկերությունը նախաձեռնել և իրականացրել է ներդրումային ծրագիր, որն ուղղված է զբոսաշրջության զարգացմանն ու զբոսաշրջիկներին բարձրակարգ ծառայությունների մատուցմանը: Դրա համար Ախթամար ընկերությունը ներմուծել էր տեխնիկական միջոցներ` Սևանի թերակզում ճոպանուղի կառուցելու նպատակով և ստացել ներմուծված ապրանքների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երեք տարով հետաձգում: 

Այժմ ընկերությունը նախատեսում է շարունակել ներդրումային ծրագրի իրագործումը և խնդրել է հետաձգել ներմուծված տեխնիկական միջոցների համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետները ևս երեք տարի ժամկետով: