Պապիկյան Սուրիկի համար ողջ թիմով «դոշ տալուց» հետո ՔՊ-ականները լծվել են Արսենյան Գուգոյի «բազառը փակելու» «նվիրական» գործին


16:57 , 7 փետրվար, 2023

Պապիկյան Սուրիկի համար ողջ թիմով «դոշ տալուց» հետո ՔՊ-ականները լծվել են Արսենյան Գուգոյի «բազառը փակելու» «նվիրական» գործին

Պապիկյան Սուրիկի համար ողջ թիմով «դոշ տալուց» հետո ՔՊ-ականները լծվել են Արսենյան Գուգոյի «բազառը փակելու» «նվիրական» գործին: Օրինակ՝ Սիմոնյան Ալենը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը՝ վերաբերող Արսենյան Գուգոյին, վստահեցրել է, որ չի պատրաստվում Գոգոյին ԱԺ էթիկայի հանձնաժողով քարշ տալ՝ միաժամանակ հայտարարելով՝ կարծում է, որ Արցախում Գուգոյին ճիշտ չեն ընկալել, քանզի Գուգոն «անձամբ», ոչ միայն հիմա, այլև տարիներ շարունակ «էնքա՜ն շատ բան է արել» Արցախի համար, որ ինքը չի էլ ուզում թվարկել: Ընդ որում՝ որպես Արսենյան Գուգոյի ու թիմի արցախասիրության ապացույց Ալենը մատնանշել է փողով Արցախին օգնելու փաստը:

Սիմոնյան Ալենի նման կեցվածքն իրականում խոսում է մեկ բանի մասին՝ Արսենյան Գուգոյի աշխարհայացքը կիսում են բոլոր ՔՊ-ականները՝ նրա խոսքերում չնշմարելով ոչ մի դատապարտելի բան: Այսինքն՝ 120000 ՀՀ քաղաքացուն «փուռը տալու» տարբերակին նույն Ալենը կողմ է 10 ձեռքով՝ համարելով, որ Արցախին փող տալով կարող են կոծկել իրենց ապազգային բնույթը, քավել սեփական հանցանքներն ու «արցախասեր» ներկայանալ, քանի որ եթե թքած ունենային արցախցիների վրա, նրանց լքելու մասին հայտարարություները կհամեմեին համապաատասխան գործոություններով՝ ասենք փողից կտրելով:

Այն, որ սրանք Արցախին շարունակում են փող տալ, հետևանք է այն բանի, որ նման կերպ փորձում են կոծկել իրենց իրական նպատակներն ու էությունը՝ որոշ զոմբիների մոտ հայրենասերի տպավարություն թողնելով: Այսինքն՝ այդ փողով իրենց իմիջն են զարդարում, որ երբ հարց տան՝ ինչո՞ւ են Արցախն այսքան ատում, հակադարձելու բան ունենան:

Ինչ վերաբերում է Գուգոյի՝ Արցախին արած ունենալու մասին Ալենի հայտարարությանը, ապա պետք է նկատել, որ Գուգոյի երբեմնի «արցախասիրությունը» ծնունդն է եղել ոչ թե նրա անկեղծ զգացմունքների, այլ՝ ժամանակի իշխանություններին հաճոյանալու մոլուցքի. ի տարբերություն Նիկոլի՝ նախկին իշխանությունների համար Արցախն արժեք էր, իսկ հայրենասիրությունն էլ կոնկրետ բանաձև ուներ, որից շեղվել Գուգոն իրեն ուղղակի չէր կարող թույլ տալ. հերը կանիծեին: