Կառավարության որոշմամբ՝ Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա


15:43 , 7 փետրվար, 2023

Tert.am-ի տեղեկություններով Հայաստանը կաջակցի Թուրքիային՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում։

Ըստ տեղեկության՝ Կառավարությունն արդեն հաստատել է Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության ներկայացուցիչների՝ Թուրքիա այցի վերաբերյալ որոշումը։  Հայկական փրկարարական խումբը թուրք–սիրիական սահմանին երկրաշարժից տուժած հատվածում որոնողափրկարարական աշխատանքներ կիրականացնի։

Այս պահին ընթանում են կազմակերպչական աշխատանքներ։