«Թուրքիան մերժել է Իլոն Մասկի առաջարկը». Bloomberg


18:18 , 7 փետրվար, 2023

Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ը գրում է, որ «TESLA»-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած կապի և հաղորդակցության խափանումները կարգավորելու համար առաջարկել է «Starlink»-ի արբանյակները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ «Bloomberg»-ի՝ թուրքական կողմը, սակայն, մերժել է։

Համացանցի թուրք օգտատերից մեկը Twitter-ում գրառում է արել՝ հարցնելով, թե արդյոք չի կարող Մասկն օգնել Թուրքիային, որին ի պատասխան Մասկը գրել է, թե «Starlink»-ը չի հաստատվել Թուրքիայի կառավարության կողմից, երբ կառավարությունը հաստատի, «Space X»-ն անմիջապես արբանյակներ կարող է ուղարկել։