Եթե վաղը-մյուս օրը նիկոլին հարցաքննելուց հարցնեն՝ «բա ո՞նց արեցիր էս ամենը», ինքը շատ հանգիստ կարա կրկնի սերիական մարդասպա.նի այս խոսքերը


14:39 , 7 փետրվար, 2023
Վերջերս իրական պատմության հիման վրա նկարահանված մի ֆիլմ էի նայում, որտեղ հիվանդանոցի բուժեղբայրը 15 տարվա իր աշխատանքային պրակտիկայում ավելի քան 400 հիվանդի էր սպա.նել՝ նրանց физраствор-ի մեջ գյլուկոզա ներարկելով։ Ու, երբ նրա աշխատած հիվանդանոցներում կտրուկ բարձրանում էր մահացության թիվն ու ղեկավարությունը ինչ որ բան էր սկսում կասկածել, բուժեղբորն ուղղակի արագ ազատում էին աշխատանքից, որ ավելորդ պատմությունների ու աղմուկի մեջ չընկնեն։ Աչք էին փակում հանցագործության վրա՝ փրկելով սեփական կաշին։ Նա էլ մի հիվանդանոցից դուրս էր գալիս, մտնում էր մյուսում աշխատանքի. ու այդպես 15 տարի...
Եվ ֆիլմում, երբ ոստիկանները ձերբակալում են նրան ու հարցաքննում, նա երկար ժամանակ հարցերին չէր պատասխանում։ Բայց «Ինչի համար ես արել այդ ամենը» հարցին նա այնուամենայնիվ պատասխանում է.
-Որովհետև ինձ չկանգնեցրեցին։
Մեծագույն չարագործությունները ծնվում են անտարբերությունից ու «շառը քաշած» ապրելուց։ Ու էսօրվա մեր իրականությունն էլ դրա վառ ապացույցն ա։ նիկոլի ոհ.մակը էսքան աղետ չէր բերի երկրի գլխին, եթե էտքան անտարբեր, էտքան «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» սկզբունքով առաջնորդվող չլինեինք։
Ու, եթե վաղը մյուս օր, Աստված առաջ, նիկոլին հարցաքննելուց ասեն՝ «բա ոնց արեցիր էս ամենը, ինչի համար», ինքը շատ հանգիստ կարա կրկնի սերիական մարդասպա.նի խոսքերը՝ «որովհետև ինձ չկանգնեցրեցին»...