Ո՞ւմ դռան շունն է Չախոյան Տարոնը


09:56 , 7 փետրվար, 2023
Կապված ընդդիմության ու հանրության մոտ առկա մտահոգությունների հետ՝ վերաբերող թուրքերին միջանցք տալու գաղտնի պլանին, որին համաձայնել է Նիկոլը, բայց որը խնամքով գաղտնի է պահվում, սեփական շեֆի՝ Հարությունյան Արայիկի «ոտքի տակը փորող» Չախոյան Տարոնը ընդդիմադիրներին ու Զատուլինին մեղադրել է Նիկոլի վրա շառ անելու ու Իլհամի «թելը թելելու» համար ու գրել.«Նմանատիպ հակապետական պահվածք դրսևորողների համար թերևս տեղին են Վազգենի խոսքերը՝ «Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող․․․»»:

«Կենդանասեր» Տարոնը, իհարկե, առաջին անգամը չէ, որ փորձում է կոծկել Նիկոլի կերած քաքերը. նա դա արել է բազմաթիվ անգամ, բայց ոչ միայն չի հաջողել իր այդ «նվիրական» գործում, այլև է՛լ ավելի է հաստատել համոզումը, որ Նիկոլը Ալիևին ոչնչում «չէ» չի ասել:

Ի՞նչ է գրված 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում, որն օտարները դեմ են տվել բունկերային Նիկոլին՝ սուս-փուս ստորագրելու: Դրա 9-րդ կետում, մասնավորապես, գրված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»:

Երբ Իլհամը հայտարարում է, որ Հայաստանը պարտավորվել է միջանցք տալ իրենց, շատ հաճախ վկայակոչում է հենց վերոհիշյալ կետը: Խնդիրն այն է, որ ցանկության դեպքում, իսկ Իլհամն ունի ցանկություն, այս կետը շատ հանգիստ կերպով կարելի է մեկնաբանել որպես միջանցք տրամադրելու մասին դրույթ, ու չնայած դրանում բացակայում են ասենք «արտատարածքային միջանցք» կամ «միջանցք» տերմինները, սակայն կա «անխոչընդոտ» երզրույթը, որը, փաստորեն, նշանակում է, որ հայկական մաքսակետեր կամ «պոստեր» չպետք է լինեն այդ ճանապարհին, իսկ այդ ուղին էլ պետք է հսկեն, փաստորեն, ռուսները, և հայկական ուժերը դրա նկատմամբ որևիցե վերահսկողություն չպետք է ունենան: Այսինքն՝ փաստացի խոսք է գնում միջանցքի մասին, սակայն մի փոքր այլ բառամթերքով: Ասել կուզի՝ եթե չլիներ առնվազը «անխոչընդոտ» եզրույթը, ապա Ալիևի հղումները վերոհիշյալ կետին իսկապես անհիմն կլինեին, բայց փաստն այն է, որ 9-րդ կետի ողջ իմաստն արտահայտում է հենց այդ մեկ բառը՝ ճանապարհը փաստացի վերածելով միջանցքի:

Նիկոլը վաղուց է կերել հայի հացը՝ հաչալով թուրքի դռանը: Նա ուղղակի չունի համարձակություն՝ հայտարարելու, որ Ալիևի հետ իր առանձնազրույցներում կողմ է արտահայտվում վերոհիշյալ կետի թուրքանպաստ մեկնաբանմանը՝ թույալտվություն խնդրելով Իլհամից իրեն չխանգարել ներքին լսարանին խաբելու հարցում:

Եվ ուրեմն՝ ո՞ւմ դռան շունն է Չախոյան Տարոնը: