Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար


17:42 , 4 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ինչպես փոխանցում է Interfax գործակալությունը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 4-ին նշել է, որ Սիրիայի ժողովուրդն արժանի է այդ խաղաղությանը։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ կգործադրի բոլոր ջանքերը Սանկտ Պետերբուրգում գումարվելիք G20 համագումարի ընթացքում հորդորելու Սիրիայի հարցը լուծել միայն խաղաղ դիվանագիտական ճանապարհով։ 
«Միայն քաղաքական լուծումները, ոչ թե ռազմականը կարող է փրկել մարդկանց կյանքերն ու հաստատել խաղաղություն»,- եզրափակել է Բան Կի Մունը։