17:40 , 4 սեպտեմբեր, 2013
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որպես իր անձնական լուսանկարիչ է աշխատանքի ընդունել նախկին մոդել Յանա Լապիկովային, որն իսկական իրարանցում է առաջացրել հասարակության շրջանում, թե ինչու է հենց նա ընտրվել այս պաշտոնի համար:

25-ամյա նախկին մոդել Յանա Լապիկովան, ով 2008թ.-ին արժանացել է «Միսս Մոսկվա» տիտղոսին, որպես պրակտիկանտ աշխատանքի է ընդունվել Պուտինի երկու լուսանկարիչների մոտ, և հնարավոր է` ի վերջո դառնա Պուտինի ամբողջական դրույքով աշխատող լուսանկարիչներից մեկը: Այս տեղեկատվությունը հաստատել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա իսկապես հրաշալի լուսանկարչուհի է, և նրա մոդելային անցյալը մեզ ամենևին հետաքրքիր չէ, քանի որ դա հանցագործություն չէ»,- նշել է Պեսկովը «RIA-Novosti»-ին տված իր հարցազրույցում:

Պեսկովը նշել է, թե նախագահի երկու լուսանկարիչներն ուղղակի ուժասպառ են լինում իրենց խիստ գրաֆիկի պատճառով և օգնականների կարիք են զգում:

Պեսկովը նաև նշել է, թե նոր լուսանկարիչ գտնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կառավարության կողմից տրվող աշխատավարձն այնքան էլ մեծ չէ` համեմատած լրատվական գործակալությունների կողմից առաջարկվող գումարների հետ:

Լուսանկարը Լանա Լապիկովայի:
«Բիզնես FM» ռադիոկայանին տված իր հարցազրույցի ժամանակ Յանան նշել է, թե նրան աշխատանքի են ընդունել «Izvestia» պարբերականում, և այս պահին նա պատրաստվում է իր նոր աշխատանքին անցնել:

Նրա աշխատանքների օրինակներում կան կիսամերկ սնդուսափայլ մոդելների, կատուների ու ծննդյան օրվա տորթերի լուսանկարներ, որոնց պատճառով նրա հասցեին տհաճ արձագանքներ են հնչել:

Ռադիոհարցազրույցի ժամանակ Յանան նշել է, թե արդեն աշխատել է Կրեմլում ու լուսանկարել է այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևին: