16:54 , 4 սեպտեմբեր, 2013
Տարօրինակ է, երբ Եգիպտոսի, Լիբիայի, Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի և այլ պետությունների ներքին խնդիրներին ռազմական միջամտությամբ խնդիրներ լուծող Արևմուտքը քննադատում է Ռուսաստանին՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներ կիրառելու և ստիպողաբար Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մեջ։ Իրոք, որ Արևմուտքը կարողանում է հմտորեն կիրառել երկակի ստանդարտների քաղաքականությունը և իրերը ներկայացնել այնպես, ինչպես ձեռնտու է իր շահերին՝ մոռանալով, որ Հայաստանն էլ ունի իր պետական շահերը, և Հայաստանի նախագահը առաջնորդվում է բացառապես Հայաստանի շահերով։