Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված հայերից մեկը Սիրիայի և Հայաստանի քաղաքացի է


16:13 , 6 փետրվար, 2023

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհված երկու հայերից մեկը երկքաղաքացի է (Սիրիայի և Հայաստանի)։

«Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է Հունանյանը։