Պապարացցիները զայրացրել են Անջելինա Ջոլիի երեխաներին


17:12 , 4 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Անջելինա Ջոլին որոշել է որոշ ժամանակ չաշխատել և ավելի շատ ժամանակ տրամադրել իր երեխաներին: Պապարացցիները դերասանուհուն իր երեխաների հետ Սանտա Բարբարայում զբոսնելիս են նկատել: Երբ պապարացցիները լուսանկարում էին նրանց, Ջոլիի երեխաները զայրացել են, իսկ ահա 9-ամյա Պակսին պապարացցիներն այնքան էին զայրացրել, որ նա փափուկ խաղալիքով իր դեմքն էր ծածկել և մի քանի անգամ բղավել էր նրանց վրա, որպեսզի վերջիններս դադարեն իրենց լուսանկարել: