Շուրջ 8 տարի հետախուզվող տղամարդը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել


11:01 , 5 փետրվար, 2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 3-ին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 40-ամյա Տիգրան Խ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

Նա 2015թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը), 178-րդ (Խարդախությունը) և 353-րդ (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների մեղադրանքով: