Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը


18:31 , 4 փետրվար, 2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի Դաշնային Հանրապետության նախագահ Մուհամադու Բուհարիին՝ Հայաստանի և Նիգերիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Նիգերիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»: