3 միլիոն հայերը պետք է ամեն ինչ անեն գերության մեջ հայտնված 120․000 հայերին օգնելու, այլ ոչ թե զոհաբերեն 120․000-ին՝ իրենց կյանքը փրկելու համար


17:42 , 4 փետրվար, 2023

Հայ ժողովրդին ցեղասպանելու աջակիցներն իշխում են հայ ժողովրդին
3 միլիոն հայերը պետք է ամեն ինչ անեն գերության մեջ հայտնված 120․000 հայերին օգնելու, այլ ոչ թե զոհաբերեն 120․000-ին՝ իրենց կյանքը փրկելու համար։ Ցեղասպանությունը ողջ ժողովրդի ոչնչացումն է։ Նրանք ովքեր մտածում են ժողովրդի մի հատվածին թշնամու երախում թողնելու և մյուսներին փրկելու մասին, ոչ միայն անմիտ են և չեն հասկանում, որ կարճ ժամանակ անց իրենք նույնպես կհայտնվեն զոհի կարգավիճակում, այլև տվյալ պահին աջակցում են ցեղասպաններին։