Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է


12:13 , 4 փետրվար, 2023

Սիսիանի, Արթիկի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Վարդենիսի, Աշոցքի, Ապարանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Լանջիկ-Մաստարա-Գյումրի ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: