Աննա Հակոբյանն Ալմաթիում այցելել է Ղազախստանի ժողովրդական գործիքների և Պետական արվեստի թանգարաններ (Photo)


15:56 , 3 փետրվար, 2023

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ալմաթիում այցելել է Ղազախստանի ժողովրդական գործիքների թանգարան և Պետական արվեստի թանգարան, շրջայց կատարել ցուցասրահներով և ծանոթացել ներկայացված նմուշներին:

Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը և հրապարակել լուսանկարներ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ալմաթի ավարտվել է: