Ինչպես երեխաներին լողալ սովորեցնել


20:11 , 4 սեպտեմբեր, 2013

Ինչպես երեխաներին լողալ սովորեցնել (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Երեխաներին լողալ սովորեցնելու համար նախևառաջ պետք է նրանց մոտ վստահություն առաջացնել ջրի հանդեպ: Մարզիչ Սառա Ֆիլփոթի խոսքով՝ նրանք պետք է ջրին սովորեն թևերին ամրացված օդով լի լողակների օգնությամբ: Պետք է ցնցուղով նրանց գլխին ջուր լցնել, որպեսի այնուհետև գլուխը ջրում հայտնվելիս նրանց մոտ անակնկալ զգացողություններ չառաջանան:

Տեսանյութում մարզիչը 4 տարեկան Լիլիի մայրիկի օգնությամբ փորձում է լողալ սովորեցնել աղջնակին: Երբ արդեն լողակները հանվում են, փրփրապլաստե խողովակը շատ կարևոր դեր է կատարում ինքնուրույն լողալու առաջին փորձերում: Երեխան կրծքավանդակով դրան հենված կարող է ոտքերի ու թևերի շարժումներ կատարել՝ վստահ լինելով, որ այն իրեն չի թողնի սուզվել: 

Տեսանյութը ներկայացնում է The Guardian-ը