18:00 , 4 սեպտեմբեր, 2013
Անհրաժեշտ է`
1 կգ կարտոֆիլ
1 միջին չափսի կարմիր սոխ` կլորներով կտրատած
1 կանաչ պղպեղ` մանր կտրատած
3 ճաշի գդալ մանր կտրատած մաղադանոս
կես կիտրոնի հյութ
1/3 բաժակ բուսայուղ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
Կարտոֆիլը կեղևով եփել, մինչև չփափկի: Թողնել, որ մի-փոքր սառչի, կտրատել մեծ կտորներով:
Կարտոֆիլը դնել մեծ ամանի մեջ, ավելացնել սոխն ու պղպեղը, լավ խառնել: Ավելացնել լիմոնի հյութ և մաղադանոս: Կրկին լավ խառնել: Ավելացնել յուղ և աղն ու պղպեղը, խառնել և թողնել մի քանի ժամ:
Աղցանը կարող եք մատուցել տապակած գառան, թռչնամսի և ձկան մսի հետ:
Բարի ախորժակ :)