Վաչե Թովմասյանը պատմել է առողջական խնդիրների և ԱՄՆ-ում բուժում ստանալու մասին


20:28 , 2 փետրվար, 2023

Ամերիկայում բնակություն հաստատած հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատմել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ: 

Նշենք, որ դեռևս տարիներ առաջ դերասանը վթարի է ենթարկվել, որի պատճառով մեջքի հատվածում ունեցել է ցավեր և տևական ժամանակ բազմաթիվ միջոցների է դիմել: Դերասանը մանրամասն ներկայացրել է հոլովակ, որտեղ երևում է մեջքի ողերի որոշակի ծռվածություն և ներկայացրել բուժման ընթացքը: